Հրատապ թեմա Հայաստանում
Ապացուցողական բժշկություն. ուրվագծվող իրականություն

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի, ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարանի, ՀՀ նյարդաբանների ասոցիացիայի ու Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ համատեղ ջանքերով հոկտեմբերի 18-20-ը ԱԱԻ նիստերի դահլիճում անցկացվեց միջազգային գիտաժողով`«Ապացուցողական բժշկությունը Հայաստանում. հորինվա՞ծք, թե՞ իրականություն» ընդհանուր վերտառությամբ, որին մասնակցում էին այս ասպարեզի հիմնադիրներ, ճանաչված բժիշկ-գիտնականներ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, եվրոպական և ԱՊՀ այլ երկրներից:
Գիտաժողովի կազմակերպիչն ու կազմկոմիտեի նախագահը Հայաստանում ԱԲ-ի կողմնակից, Բժշկական սեղմագրերի հայկական հանդեսի (ԲՍՀՀ) գլխավոր խմբագիր, բ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հովհաննիսյանն էր:
Բացելով գիտաժողովը, պարոն Հովհաննիսյանը սիրով ներկայացրեց Հայաստան ժամանած հյուրերին, որոնց թվում գիտաժողովի կազմկոմիտեի փոխնախագահ Վասիլի Վլասովին (ՌԴ ապացուցողական բժշկության մասնագետների միության նախագահ), Կոնստանտին Վորոբյովին (Լուգանսկի պետական բժշկական համալսարանի անեսթեզիոլոգիայի, ինտենսիվ թերապիայի և անհետաձգելի վիճակների ամբիոնի պրոֆեսոր, Ուկրաինա), Ելենա Նովիչկովային (Ի.Սեչենովի անվան Մոսկվայի բժշկական ակադեմիայի ԱԲ կենտրոնի տնօրեն), Էսթեր վան Զուրենին (Լեյդենի համալսարանի դեղորայքային ծրագրերի գնահատման փորձագետ, Նիդեռլանդների թագավորություն), Զբիշ Ֆեոդորովիչին (Մեծ Բրիտանիայի Կոկրենյան կենտրոնի Բահրեյնի բաժանմունքի տնօրեն, Բահրեյնի թագավորություն, Մանամա), Օթմար Մյուլերին («Wolters Kluver Health Up To Date» ընկերության գլխավոր մենջեր, Հունգարիա, Բուդապեշտ), մյուս հյուրերին:
«Այս տարի լրանում է մեր կողմից հրատարակվող «Բժշկական սեղմագրերի հայկական հանդեսի» առաջին համարի թողարկման 10 տարին, հանդես, ուր հնարավորինս ներկայացրել ենք ԱԲ-ն` որպես բժշկական կրթության, բժշկագիտության և կլինիկական մտածելակերպի ժամանակակից ոճ, որ արդեն ներառված է աշխարհի ավելի քան 50 երկրների առողջապահական համակարգերում` այդ ամբողջ ընթացքում փորձելով ապացուցել, որ ԱԲ-ի ներդրումը Հայաստանում միանգամայն իրատեսական է,-նշեց պարոն Հովհաննիսյանը,-առավել ևս հիմա, երբ բժշկական կրթության զարգացումն ուղղակի անհնար է, քանի դեռ մեզանում չի փոխվել կլինիկական հետազոտությունների անցկացման և դրանց արդյունքների հրատարակման գործելակերպը, ինչպես նաև բժիշկների ուսուցումը չի իրականացվում բժշկական կրթության միջազգային չափանիշներին համապատասխան»:
ՀՀ առողջապահության նախարարության գիտխորհրդի նախագահ, պրոֆեսոր Բորիս Խուդավերդյանը հաջողություն ցանկանալով միջազգային գիտաժողովի աշխատանքներին, առանձնակի նշեց, որ մինչև ինքնահաստատում, ԱԲ-ն շատ փշոտ ճանապարհ է անցել ոչ միայն զարգացող, այլև զարգացած երկրներում: «Հետերկրաշարժյան ամբողջ ժամանակաշրջանում բժշկական մեր գործելակերպով աստիճանաբար մենք հասանք այնպիսի մի փուլի, ինչը լավագույնս արտահայտելով ապացուցողական բժշկության էությունը, կյանքի է կոչում այդ դիսցիպլինաները, բժշկություն, որ փիլիսոփայական բժշկության դեր է կատարելու»,-նշեց նա:
ՀՀ ԳԱԱ-ի կողմից ողջունեց բնական գիտությունների մասնաճյուղի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանը, հենվելով վերջին 10-12 տարիների առաջընթացի վրա, ԱԲ-ն Հայաստանում համարեց ոչ թե հորինվածք, այլ իրականություն և հեռու չեն այն ժամանակները, որ մեզ մոտ, ինչպես զարգացած առաջավոր բժշկագիտական երկրներում, նույնպես այն քաղաքացիական իրավունք ձեռք կբերի, քանի որ ԱԲ-ն և բժշկական էթիկան չափազանց կարևոր են հիվանդ-բժիշկ փոխհարաբերություններում:
ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պարունակ Զելվեյանն ընդգծեց, որ XXI դարասկզբում ապացուցողական բժշկությունը չընդունելու և չկիրառելու պարագայում մենք մի շարք լուրջ խնդիրների առաջ կկանգնենք:
Ապացուցողական բժշկությունը որպես բժշկական կրթության, բժշկագիտության և կլինիկական մտածելակերպի ժամանակակից ոճ ավելի քան մեկուկես տասնամյակ ներառված է աշխարհի շատ երկրների առողջապահական համակարգում:
«Այսօր ապացուցողական բժշկության ներդրումը Հայաստանում նույնպես կարևոր և արդիական է, քանի որ բժշկական կրթության և բժշկագիտության ոլորտում առկա են մի շարք բացասական երևույթներ, որոնք, մեղմ ասած, հանրային գիտակցության մտածելակերպի ամենաթողության և աղճատման արդյունք են: Ապացուցողական բժշկությունն իր կանոնակարգված չափորոշիչներով կնպաստի հայրենական առողջապահության զարգացմանը: Մենք այսօր լավ ենք գիտակցում, որ ապացուցողական բժշկության ներդրումն անհրաժեշտ է ոչ միայն կլինիկական բժշկության ոլորտում ստացված տվյալների և դրանց ճշգրտությունը բարձրացնելու, այլև առողջապահության քաղաքականության գործում: Կարծում եմ, այս գիտաժողովը ևս մեկ անգամ կհաստատի, որ ապացույցների վրա հենված փորձին հետևելու պարագայում մենք կարող ենք հրաշալի դրական արդյունքներ ակնկալել»,- նշեց նա:
Ռուսաստանի Դաշնության Ապացուցողական բժշկության մասնագետների միության նախագահ, միջազգային գիտաժողովի կազմկոմիտեի փոխնախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Վասիլի Վլասովը ևս մեկ անգամ փաստեց, որ գիտականորեն հիմնավորված բժշկության սկզբունքների վրա հիմնված կլինիկական որոշման ընդունումն իդեալական մոդել է. բուժման հնարավոր տարբերակների մասին տեղեկատվությունը հիվանդին ներկայացնելը բժշկից պահանջում է առավել խորը գիտելիքներ և պատասխանատվություն, քան բուժումը` միակ չհիմնավորված տարբերակի առաջարկը:
Վկայակոչելով Ն.Պիրոգովի «Բժշկի գլխավոր առաքելությունը մարդկանց սովորեցնելն է առողջ լինել և բուժել նրանց, ում չի հաջողվել դա սովորել» միտքը, համոզմունք հայտնեց, որ ԱԲ-ն, այս առումով, արտացոլում է ոչ միայն Հայաստանի, այլև միչազգային բժշկական հանրությանը հուզող ամենակարևոր և ամենաարդիական հիմնախնդիրները:
Միջազգային գիտաժողովի երեք օրերի ընթացքում Ռուբեն Հովհաննիսյանը, Վասիլի Վլասովը, Զբիշ Ֆեոդորովիչը, Օլեգ Թալիբովը, Կարինե Առուստամյանը, ԱԲ էլի մի քանի ջատագովներ, իրենց զեկուցումներով ու դասախոսություններով միահամուռ այն համոզմունքը հայտնեցին, որ գիտականորեն հիմնավորված կամ ԱԲ-ն առաջացրել է XX դարավերջում` որպես որոշակի հիվանդի համար ամենաբարենպաստ կլինիկական որոշումների ընդունումն ըստ արդյունավետություն/արժեք չափանիշի:
Միաժամանակ այն միտքն արտահայտվեց, որ մեր բժիշկների մեծամասնությունը գիտական ամսագրերում ներկայացվող ժամանակակից կլինիկական տեղեկատվությունը չեն հասկանում, ինչի հետևանքով զանազան մեքենայությունների առարկա է դառնում` բարենպաստ հող նախապատրաստելով անբարեխիղճ կլինիկական գործունեության համար, մինչդեռ ԱԲ-ն հնարավորություն է ընձեռում բժշկության մեջ առաջնորդվել գիտականորեն հիմնավորված որոշակի ձևակերպումներով:
Գիտաժողովի եզրափակիչ օրը կազմակերպված կլոր սեղանը, որ կրում էր «Իդեալական մոդելից դեպի իրական կլինկական պրակտիկա» խորագիրը, բուռն բանավեճերի ու մտքերի բախումների մթնոլորտում անցավ: Խոսքը վերաբերում էր Ապացուցողական բժշկություն և Ապացուցողական առողջապահություն այսօրվա առաջադրած խնդիրներին: Ոմանք այն համոզմունքը հայտնեցին, որ կլինիցիստի աշխարհայացքով մարդիկ առողջապահությունը չեն կարող ղեկավարել և պետք էլ չէ, որ ղեկավարեն: Շոշափվեցին բժշկական պրակտիկայի կոնֆլիկտային հետաքրքրություններ, որոնք հաճախ կոռուպցիոն գործողությունների հիմնական աղբյուր են դառնում` ԱԲ-ն որպես կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և հիմնախնդրի լուծման միջոց, ազգային ավանդույթներ, մենթալիտետ և ԱԲ-ի կապի, ԱԲ-ն որպես բժշկագիտության մակարդակի բարձրացման խթանիչ, գիտաժողովում ընթերցված այլ զեկուցումների և դասախությունների շուրջը:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն